ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում տնտեսական և քաղաքական հետապնդումների էջը փակված է

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում տնտեսական և քաղաքական հետապնդումների էջը փակված է
07.05.2018 | 22:12

Իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի և մենք, և ժողովուրդը պատրաստ է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մայիսի 8-ին վարչապետի ընտրության հարցին:

Նա հայտնեց, որ ընտրվելու դեպքում կառավարության ծրագիրը 20 օրում ներկայացնելու են, բայց այժմ ինքն աշխատում է վաղվա իր ելույթի վրա: Մամուլում շրջանառվող լուրերի մասին, որ Խաչատուր Սուքիասյանը նշանակվելու է փոխվարչապետ, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Կարող եմ հավաստիացնել, որ կառավարության մեջ օլիգարխներ չեն լինի», հավելելով, որ ոչ մի առաջարկ չի էլ ստացել այս հարցի առումով: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ «Հայաստանում տնտեսական և քաղաքական հետապնդումների էջը փակված է, ոչ մի հարցով վենդետաներ չեն լինելու»: «Բոլոր հարցերի պատասխանները հանրությունը կստանա՝ և լուծման առաջարկները, և ուղիները: Այն մթնոլորտը, որ այսօր կա ՀՀ-ում՝ այս հեղափոխությունն անվանվել է «սիրո և համերաշխության», այդ մթնոլորտը չպետք է խաթարվի: Դա չի նշանակում, որ մեր առջև դրված նպատակները՝ երկրում օրենքի իշխանությունը և օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարություն ապահովելը, չեն իրականանալու: Ես ասում եմ, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են, մեկը մյուսի հաշվին երբեք ու երբեք չի արվելու»,- ասաց վարչապետի թեկնածուն:


Նա նաև հայտարարեց, որ իր վարչապետ ընտրվելու պահից մենաշնորհներ չեն լինելու երկրում: Փաշինյանը ընդգծեց, որ նաև պետք է հետևեն, որ այս հայտարարությունների ֆոնին իրադրությունը չշարունակի նույնը մնալ:
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականին, որը համացանցում ակտիվորեն շրջանառվում է, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Հիմա մենք լուծում ենք վարչապետի ընտրության և կառավարության ձևավորման հարցերը, մենք այսօր աշխատում ենք այդ խնդրի վրա: Բայց կառավարության կազմը, այսպես ասած՝ դեմքը, պետք է արտահայտի այն շունչը, որն այսօր կա ՀՀ-ում»:

Դիտվել է՝ 1826

Մեկնաբանություններ